|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք։ Նա վնաս էր հասցրել վեց դամբարանի և աղբյուրի, գրում է Ermenihaber.am-ը։
Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել է 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։
Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը նախ 2026-ի հուլիսի 10-ին բերման է ենթարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: