|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
«2026 թվականի պատրաստության պլանի համաձայն` անցկացվում են խոշորամասշտաբ օպերատիվ զորավարժություններ՝ ցամաքային զորքերի զորամասերի մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կոմանդոսների, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային բրիգադների, ինչպես նաև ապահովման զորամասերի անձնակազմի հետ մեկտեղ զորավարժություններին մասնակցում են նաև զորահավաքներում ներգրավվածները։