|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ենթարկվելով ՆԱՏՕ-ական և ԵՄ-ական կարգապահությանը և ուկրաինական հակամարտության համատեքստում իրենց տարածքը տրամադրելով Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար, Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»։ Նրանք դա լավ գիտեն», - նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է նոր ահաբեկչական հարվածների շարք հասցնել Ռուսաստանի թիկունքային մարզերին։ Մասնավորապես, Կիևը ծրագրում է անօդաչուներ արձակել Բալթյան երկրներից՝ թռիչքի ժամանակը կրճատելու համար։