|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ադրբեջանի կողմից ապակառուցողական հայտարարություններ կան, բայց արձագանքելու կարիք չենք տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի նախագծին՝ ասաց, որ իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր։ Լրագրողի հարցին, թե ԹՐԻՓՓ-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երևանը, դա իրականցվելու է այդ կառույցի կանոններին համապատասխա՞ն, Սաֆարյանը պատասխանեց․ «Այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և ՀՀ-ում գործում են ԵԱՏՄ տարանցման կանոնները. ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»։