|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մակրոնը հայտարարել է, որ համագործակցում է իր գործընկերների հետ Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում։
Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ականազերծումն իրականացվում է բացառապես Իրանի և ոչ մի այլ երկրի կողմից, և մենք սկզբունքորեն թույլ չենք տալիս նման բան։
Իրավիճակը զգայուն է և բարդ։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ֆրանսիային չբարդացնել այն իր սադրանքներով», - գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել էր, որ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մասնակցություն ունենալ Հորմուզի նեղուցում ականազերծման աշխատանքներին։