|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը, եթե երկու կողմերից հստակ ազդակ ստանա նման պատրաստակամության վերաբերյալ։
Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է թուրքական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։
Անկարան շարունակում է պատրաստակամ մնալ աջակցելու հակամարտության դիվանագիտական կարգավորմանը և համոզված է, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է։
«Եթե կողմերը հստակ ցանկություն ցուցաբերեն բանակցելու, ապա Թուրքիայում կազմակերպումը երկար ժամանակ չի պահանջի։ Մեր երկիրն ունի անհրաժեշտ փորձը և պատրաստ է կրկին հարթակ տրամադրել երկխոսության համար», - նշել է աղբյուրը։