|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր՝ հունիսի 28-ին, կատարվել է խորհրդակցություն, որը վերաբերում էր երեկ՝ հունիսի 27-ին, ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Փամբակ գետի ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները շարունակվում են։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։