|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլար արժողությամբ ավիաշարժիչների վաճառքը: Այս մասին ասվում է ANCA-ի տարածած հաղորդագրության մեջ.
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) միացել է ամերիկացի երկկուսակցական կոնգրեսականների և հունական կազմակերպությունների նախաձեռնությանը, որի նպատակն է արգելափակել Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը։
Կոնգրեսում արդեն ձեռնարկվել են համապատասխան օրենսդրական քայլեր, ինչպես նաև կոչ է արվում կանխել Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին։