|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրականացրել են 11-րդ համատեղ ռազմավարական պարեկությունը Ճապոնական և Արևելաչինական ծովերի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի օդային տարածքում»,- հայտարարել են նախարարությունում։
Նշվում է, որ այն ցույց է տվել Մոսկվայի և Պեկինի ընդհանուր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը։
Այսօր նաև ՉՀՆ ռազմածովային ուժերի նավերն ավարտել են իրենց այցը Վլադիվոստոկ և լքել Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր բազան։