|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան, իսկ նիստը կանցկացվի նախաձեռնողի սահմանած օրակարգով։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրւթյունում։
Օրակարգում ներառված է 43 հարց, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։