|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման տեխնիկական խումբը կրկին կհավաքվի հունիսի 30-ին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Տեխնիկական խումբը կրկին կհավաքվի, որքան հիշում եմ՝ 29-ին կամ 30-ին։ Նրանք բաժանվել են աշխատանքային խմբերի, որոնք զբաղվում են տարբեր հարցերով։ Եթե չեմ սխալվում, ապա նրանք վերադառնում են Շվեյցարիա։
Ամեն դեպքում, տեխնիկական խումբը կրկին կհավաքվի, որքան հիշում եմ, 30-ին։ Բանակցությունների գործընթացը բաժանվել է թեմատիկ ուղղությունների։ Եվ տեխնիկական խումբը հաջորդ շաբաթ՝ 30-ին, կրկին կհավաքվի՝ այդ բանակցությունները շարունակելու համար», - ասել է նա Քուվեյթում լրագրողների հետ զրույցում։