|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նավագնացությունն այնտեղով շարունակվում է բնականոն հունով։
Գերատեսչության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային առանձին լրատվամիջոցների հաղորդումները մերկապարանոց է անվանել։
«Իրանի զինված ուժերը միջոցներ են ձեռնարկել առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար՝ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակում»,-ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի ստորագրման մասին, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում և իրավիճակի կայունացում, ներառյալ տարածաշրջանում նավագնացության հարցերը։