|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա դա, անշուշտ, սխալ կլինի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։ Իհարկե, կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ նաև երկրի տնտեսական զարգացման գործում։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով», – ասել է Նարիշկինը։