|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին։
Ժամը 17։20-ի սահմաններում «ԿամԱԶ» մակնիշի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել թիվ 6 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։