|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: Նիստերը բաց են այն անձանց համար, ովքեր կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ: