|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ակտիվը «հաշվառել» է բոլոր քաղբանտարկյալներին՝ կլինեն նրանք այլընտրանքային կալանքի պայմաններում, այսինքն՝ տնային կալանքում կամ վարչական վերահսկողության ռեժիմում, թե կալանավայրերում, եւ ամիսը մեկ անգամ պարտադիր «տուլիկ» է հասցնում այդ մարդկանց։
Խոսքը մի քանի հազար դրամանոց տուլիկի մասին չէ, այլ մի քանի հարյուր հազարանոց։
Մեզ ասացին, որ միայն սիսիանցի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանն է հրաժարվել դրանից՝ պատճառաբանելով, որ տնային կալանքում է եւ առանձնապես չունի դրա կարիքը։
Հիշեցնենք, որ Սարգսյանն անցնում է Սրբազան պայքարի կամ, այսպես կոչված, 18 արդարների գործով։