|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի քաղաքացիական բնակչության վրա հարձակումներին ի պատասխան՝ ռուսական բանակը հարվածներ կհասցնի Կիևում տեղակայված ռազմարդյունաբերական կենտրոններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Ռուսաստանի զինված ուժերը սկսում են հարվածներ հասցնել Կիևում գտնվող Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, այդ թվում՝ կոնկրետ կետերին, որտեղ նախագծվում, արտադրվում, ծրագրավորվում և օգտագործման են պատրաստվում անօդաչու թռչող սարքեր, որոնք ՆԱՏՕ-ի մասնագետների աջակցությամբ՝ Կիևի ռեժիմը կիրառում է հետախուզական տվյալների ձեռքբերման և թիրախավորման ապահովման նպատակով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված կետերը տեղակայված են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, ՌԴ ԱԳՆ-ն այնտեղ գտնվող օտարերկրյա դիվանագետներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին կոչ է արել լքել Ուկրաինայի մայրաքաղաքը, իսկ տեղի բնակչությանը՝ հնարավորինս հեռու մնալ ռազմական ենթակառուցվածքներից։