|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լրագրող Հերմինե Զեյնալյանը գրում է․
« Թե ինչպես Civiс-ի, այսինք՝ ՔՊ-ի լրագրողը կեղծեց Իշխան Սաղաթելյանի խոսքը։ Ներկայացնեմ հերթականությամբ․
- Գոնե 8 տոկոս ակնկալո՞ւմ եք պարոն Սաղաթելյան։
-8 տոկոսի համար պայքարի մեջ չէինք մտնի։
-Այսինքն՝ ավելի բա՞րձր տոկոս եք ակնկալում։
-Իհարկե։
- Պարոն Քոչարյա՜ն, պարոն Քոչարյա՜ն, պարոն Սաղաթելյանն ասում է՝ 8 տոկոսի դեպքում երբեք չեք մտնի խորհրդարան, մանդատներ չեք վերցնի, համաձա՞յն եք։
Հ․Գ․ Դե հիմա ես չեմ, դուք ասեք, ՔՊ-ի լրագրողի էս բացահայտ ժուլիկությանը, ստախոսությանը, մանիպուլյացիային ի՞նչ գնահատական կտաք»։