|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մայիսի 9-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։
Քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանն է, ում մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն (վրաերթ, հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են մահացածի մարմինը տեղափոխել հիվանդանոց, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Տեղի ունեցածը սպանություն է, մահվան ելքով վրաերթ, թե հանկարծամահություն՝ պարզվում է։