|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստան է ուղարկվել ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
479 տոննա դիզելային վառելիքով բեռնված 8 վագոնները ճանապարհ են ընկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից:
Ընդհանուր առմամբ Հայաստանն արդեն ստացել է 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 27 հազար տոննա հացահատիկ, 4 հազար տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկաձավար: