|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռումինիայում վարչապետ Իլիե Բոլոժանի կառավարությունը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելուց հետո։
Որոշմանը կողմ է քվեարկել ավելի քան 280 պատգամավոր. սա երկրի համար ռեկորդային ցուցանիշ է, որն արտացոլում է քաղաքական ճգնաժամի մասշտաբները։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, կառավարությունը փաստացի կաթվածահար էր եղել իշխող կոալիցիայի պառակտումից հետո։
Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում էր գնաճի, ավելացված արժեքի հարկի բարձրացման և բնակչության կենսամակարդակի վատթարացման մեջ։
Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները: Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու:
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ժամկետից շուտ ընդհատել է արտասահմանյան այցը Հայաստան և վերադառնում է Բուխարեստ՝ հետագա քաղաքական իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար։