|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրանի դեմ ծովային շրջափակում սահմանելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Հորմուզի նեղուցում աստիճանաբար հաստատվում է ուժերի նոր հավասարակշռություն։ Նավագնացության և էներգակիրների տարանցման անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտումների և շրջափակում սահմանելու պատճառով», - գրել է նա X-ում։