|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մաքսային մարմիններին լիազորում է հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Այժմ մաքսավորները կկարողանան կասեցնել դրոնների աշխատանքը գերատեսչության օբյեկտների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում: Հայտնում է Ռիա Նովոստին։
Մաքսային ծառայության աշխատակիցներին թույլատրվում է ճնշել կամ փոխակերպել անօդաչուների հեռավար կառավարման ազդանշանները, ազդեցություն գործել կառավարման վահանակների վրա, ինչպես նաև վնասել և ոչնչացնել հենց սարքերը։ Խոսքը վերաբերում է ցանկացած ավտոմատացված անօդաչու համալիրների՝ օդային, ստորջրյա, վերգետնյա, ինչպես նաև անօդաչու տրանսպորտային միջոցների։