|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Financial Times-ը գրում է, Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի պատճառով կորցնում է իր նկատմամբ աջակցությունը, չնայած ընտրությունների ընթացքում նա խոստանում էր պայքարել գնաճի դեմ և հրաժարվել արտաքին ռազմական միջամտությունից, բենզինի գների աճ է նկատվում։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ, իսկ նավթի գները բարձրացել են մինչև վերջին չորս տարվա առավելագույնը։
ԱՄՆ նախագահի օգնականները շարունակում են վստահություն հայտնել նրա առաջնորդական հատկանիշների և քաղաքականության արժանիքների նկատմամբ։ Սակայն որոշ հանրապետականներ կարծում են, որ Թրամփը հեռացել է սովորական ամերիկացիների խնդիրներից, և այժմ չկա մեկը, ով կարող է նրան հետ պահել տարրական քաղաքական սխալներից։