|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանը նոր առաջարկի տեքստ է փոխանցել Պակիստանին՝ ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ զինադադարը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը։
Ավելի վաղ «Axios» պարբերականը հայտնել էր, որ Իրանն ԱՄՆ-ին գործարք է առաջարկել, որը ենթադրում է Հորմուզի նեղուցի բացում և միջուկային հարցի քննարկման հետաձգում:
Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։