|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մայիսի 2-ին տեղի է ունենալու Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու օծման տարեդարձը։ Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։
Տոնական օրը կմեկնարկի Սուրբ Պատարագով՝ մասնակցությամբ թեմի հոգևորականների և բազմաթիվ ուխտավորների։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական մեծ միջոցառում։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00։
«Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ, վերանորոգելու մեր ուխտը և ստանալու Տիրոջ օրհնությունը»,- նշում են Մասյացոտնի թեմից։