|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը քննարկվել է աշխատանքային հանդիպման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր անձնագրերում կատարված փոփոխությունները և դրանց ձևավորման գաղափարական մոտեցումները։
Նրա խոսքով՝ անձնագրի էջերից մեկում պատկերված է Արագած լեռը՝ իր չորս գագաթներով, ինչպես նաև լեռը բարձրացող քաղաքացիների տեսարաններ։ Վարչապետը շեշտել է, որ պատկերների ընտրությունը պատահական չէ և արտացոլում է երկրի խորհրդանիշներն ու իրականությունը։
Միևնույն ժամանակ նշվել է, որ հաջորդ էջում ներկայացված է Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, առանց Արարատ լեռան պատկերի։ Ըստ Փաշինյանի՝ նման ընտրությունը պայմանավորված է այն մոտեցմամբ, որպեսզի պատկերներում ընդգծվի հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։