|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մեքսիկայի դեսպանը այսօր կանչվել է Ռուսաստանի ԱԳ նախարարություն։
«Մեքսիկայի դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Նրան կրկին հայտնել են խորը մտահոգություն Մեքսիկայի իշխանությունների անգործության վերաբերյալ՝ անչափահաս ռուս քաղաքացու հետ կապված իրավիճակը լուծելու հարցում։
Հիշեցնենք, որ նա անօրինական կերպով պահվում է Մեքսիկայի պետական երեխաների պաշտպանության մարմինների կողմից փակ, մասնագիտացված հաստատությունում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։