|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը հրավիրվել է որպես վկա և մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Եթե Ստեփանյանը մեղադրյալի կարգավիճակ ունենար, այդ մասին կհայտարարվեր։ ՀԿԿ-ից պարզաբանել են, որ Գոհար Ղումաշյանի ձերբակալման հիմքում ընկած քրեական վարույթով այս պահին Վերժինե Ստեփանյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, սակայն նաև մանրամասներ չեն հայտնում, թե ինչ վարույթի շրջանակներում է նա հրավիրել քննչական մարմին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։
Պաշտոնապես հայտարարվել է Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասին։