|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է: Գոհարը նորածին երեխայի մայր է, ում քառասուն օրականը նոր է լրացել: Կրծքով կերակրող մոր նկատմամբ նմանատիպ իրավական գործընթաց նախաձեռնելը՝ հիմնված նման շինծու պատրվակների վրա, սարսափեցնող է և անմարդկային։
Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում և քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ։ Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավար համարել, երբ մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը ստորադասվում են քաղաքական շահերին»,-գրել է նա։