|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վրաստանի կլառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։
«Ուշադրությունը կենտրոնացվել է տնտեսական կապերի խորացման և այս առումով Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի դերի վրա, որի հաջորդ նիստը մոտ ապագայում կկայանա Վրաստանում։
Հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրվել է տարածաշրջանում խաղաղության կարևորությունը։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը, որը կարևոր քայլ է տարածաշրջանային կայունության և զարգացման համար։