|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Sputnik Արմենիա»-ն գրում է․ «Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։
Վնասված և այրված բեռնարկղը երեկ տեղափոխվել է Երևան։ Այս պահին գնահատվում է պատճառված վնասը։
Լոգիստիկ ընկերության աղբյուրը Sputnik Արմենիային հայտնեց, որ սա առաջին նման դեպքն է, բայց չբացառեց նման միջադեպերի կրկնությունը»։