|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը:
«Այս նախաձեռնությունը կազմակերպվել է ՀՅԴ Բյուրոյի կողմից, մարդասիրական օգնություն է, որը տրամադրվելու է Իրանի ժողովրդին։ Դա մեր երախտիքի ապացույցն է Իրանին՝ դժվար օրերին մեր կողքին կանգնելու համար թե՛ առաջին Արցախյան պատերազմում և թե՛ երկրորդ պատերազմում։ Իրաը Նաև բռնի տեղահանությունից հետո է ցուցաբերել մարդասիրական օգնություն և օժանդակություն Արցախի ժողովրդին ու Հայաստանին»-ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը՝ հույս հայտնելով, որ այս ծանր օրերին Իրանը կդիմակայի դժվարություններին ու կհաղթահարի պատերազմի հետևանքները։
Ի դեպ, մարդասիրական օգնությունն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար: