|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Զոհված զինծառայողների ծնողները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրին դատախազություն: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաղորդումը Քրեական օրենսգրքի երկու հոդվածով է՝ առանձնապես ծանր հանցագործություններ համարվող պետական դավաճանության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով։ Փաստաբանը պարզաբանեց, որ հիմքում Փաշինյանի հայտարարություններն են։
Դիրքորոշում է հայտնել նաև զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը։