|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին ժամանակավորապես բացառել են ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ցուցակներից: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Ղալիբաֆին և Արաղչիին թիրախների ցուցակներից հանել են չորս-հինգ օրով, մինչ Վաշինգտոնն ուսումնասիրում է Իրանի հետ հաշտության բանակցություններ վարելու հնարավորությունը։
Իրանը և ԱՄՆ-ն իրարամերժ տեղեկություններ են հաղորդում բանակցությունների մասին։ Ըստ ամերիկյան կողմի՝ բանակցությունները շարունակվում են, մինչդեռ Իրանը պնդում է, որ քննարկում է ԱՄՆ-ի կողմից ներկայացված առաջարկները, բայց երկխոսության մասին խոսք չկա։