|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ:
8-րդ խաղափուլում Մարտիրոսյանը հաղթեց ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Նրանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 48 շախմատիստ: