|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լիբանանի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Բեյրութում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Լիբանանի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ դիվանագետը պետք է մինչև շաբաթվա վերջը լքի երկիրը։
Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքին հասցվող հարվածները փաստացի ղեկավարելու համար։
Իրանի և Լիբանանի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ընթացող պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր իրանական ինքնաթիռներին արգելվել է վայրէջքը Լիբանանում, երկրի որոշ բարձրաստիճան ղեկավարներ քննադատել են Թեհրանի դերը երկրում։