|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Փարպի համայնքի մոտակայքում, ավտոմեքենա է այրվել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ ահազանգը ստացել են այսօր՝ ժամը 11։28-ին։
«Փարպի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- հայտնել են փրկարար ծառայությունից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ մարտական հաշվարկ. հրդեհը մեկուսացվել է ժամը 11։50-ին, մարվել՝ 11։55-ին։