|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ 1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել էր քրվարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա։ Հայտնի դարձավ, որ երեխային ծեծել է խորթ մայրը։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։