|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ մնալու է թանգարան-ինստիտուտում՝ որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Իշխանությունը, ըստ էության, որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին ու նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։ Աշխատակազմից տեղեկացանք, որ Գզոյանը հայտնի դեպքերից հետո արձակուրդ է գնացել, տնօրեն լինելու տարիներին աշխատել է գրեթե առանց հանգստի եւ երկարատեւ արձակուրդ ունի կուտակած, ասում են՝ մայիսին նոր կվերադառնա աշխատանքի, սակայն դեպրեսիվ վիճակում է, կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը։