|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մարտի 15-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դիլիջանի ոլորաններում, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Հրազդանի, Ստեփանավանի, Տաշիրի, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։