|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը։ Այս մասին Լարիջանին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ամերիկյան որոշ պաշտոնյաներ խոսել են ցամաքով Իրան ներխուժելու մտադրության մասին։ Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ»,- գրել է Լարիջանին։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է, որ Իրանի սրբազան հողը «դժոխքի ծառաների համար չէ»։