|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դիարբեքիրի քաղաքապետարանը քրդերենի, հայերենի և ասորերենի դասընթացներ է կազմակերպում։ Դիմումներն արդեն սկսել են ընդունվել։
Այդ մասին, ըստ www.akunq.net-ի, հայտնում է թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը։
Աղբյուրի համաձայն՝ Դիարբեքիրի քաղաքապետարանի Արվեստի և սոցիալական գործերի վարչությունն այդ լեզուների դասընթացները կազմակերպում է լեզուների և մշակույթների բազմազանությունն աջակցող կրթական աշխատանքների շրջանակներում։
Դասընթացներն անվճար կլինեն և նախատեսված՝ 16-ից բարձր տարիքի մարդկանց համար։
Հայոց լեզուն կդասավանդվի A 1 և A 2 մակարդակներով, այսինքն՝ սկսնակների համար։
www.akunq.net