|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրազեկում եմ հանրությանը, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս անգամ որևէ բյուրոկրատական խոչընդոտ չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։ Այս մասի գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել ենք Նարեկի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում ենք նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վերանայելու միջնորդություն»,- գրել է նա։