|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տարվա լավագույն մեկնարկը՝ ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) համագործակցության շրջանակում համատեղ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել են ընձառյուծի թարմ հետքեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ՊՈԱԿ-ի ու ԲՀՀ մասնագետները ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում են կենդանական աշխարհի մշտադիտարկում։
Առաջին օրվա արդյունքը՝ ընձառյուծի առաջին թարմ հետքը»,- ասված է հաղորդագրությունում։