|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանական 5 տարվա գերությունից Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքջյանն ու նրա կինը դեռևս Հայաստանում են։
Թեև նախապես նշվել էր, որ կինը Հայաստանում կլինի միայն մեկ շաբաթ, սակայն, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, վերադարձը հետաձգվել է։ Ըստ տեղեկությունների՝ ներկայումս Վիգենը չի կարող մեկնել, նրա մասնակցությամբ կատարվում են դատավարական գործողություններ, բացի այդ՝ դեռ չունի անձնագիր։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է, որ օրենքով նախատեսված կարգով Վիգենին կտրամադրվի իր անձնագիրը։ Այլ տվյալներ ձեռնպահ մնած հայտնել՝ պատճառաբանելով անձնական տվյալների պաշտպանությամբ։