|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Համացանցում տարածվում է ՆԻկոլ Փաշինյանի՝ Չարենցավանի եկեղեցուց լուսանկարներ՝ թռչնի թռիչքի բարձրությունից, որտեղ երևում է, որ Փաշինյանի հետ եկեղեցում պատարագի եկածները մի քանի հարյուրը չեն գերեզանցում։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկարը տեսադրել է ֆեյսբուքյան իր էջում կից գրելով․ «Աղանդավոր Նիկոլի միկրո-թափառաշրջիկները Չարենցավանի եկեղեցում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում տեսանյութ էր տարածել ու գրել էր, որ մի խումբ չարենցավանցիների հրավերով Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցել է սուրբ եւ անմահ պատարագի, այն դեպքում, երբ Չարենցավանցիների ֆեյսբուքյան խմբերում տարածվում հայտարարություններ, որոնցում քաղաքի բնակիչները խնդրում էին Փաշինյանին չայցելել իրենց եկեղեցի։