|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հավաքվածները սկսեցին ծափահարել, երբ Սամվել Կարապետյանին տեղափոխող մեքենան մոտեցավ տանը և սկսեցին վանկարկել «Սամվել», «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Կարապետյանը ոստիկանական մեքենայից դուրս եկավ, ձեռքով ողջունեց հավաքվածներին և մտավ տուն։ Քաղաքացիական հագուստով իրավապահները, նրան թևանցուկ անելով, տարան տուն։ Կարապետյանի թիմակիցները նախապես հայտարարել էին, որ նրա հետ հաղորդակցելն արգելված է օրենքով։
Նշենք, որ առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցներն ու համակիրները` «Մեր ձևովի» դրոշներով ու եռագույնով։
Հիշեցնենք՝ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը եւ Կարապետյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք եւ գրավ։ Վերացվել է նաեւ նրա հրապարակային խոսքի արգելքը։