|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 63 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդվում է, որ ամենաշատ անօդաչու սարքերը՝ 23-ը, որսացել են Բելգորոդի շրջանում։ Եվս 13 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բրյանսկի մարզում, վեցական՝Ռոստովի մարզում և Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում: Չորսական ԱԹՍ խոցվել է Աստրախանի և Վոլգոգրադի մարզերի, երկուսը՝ Կուրսկի մարզի, մեկը՝ Վորոնեժի և Ռյազանի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի վրա։ Վոլգոգրադի և Տամբովի (Դոնսկոյե) օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:
Սահմանափակումները շարունակում են գործել Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի, Վոլգոգրադի և Կրասնոդարի օդանավակայաններում: