|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ArmLur.am-ը գրում է․ «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Ըստ պաշտոնական պարզաբանման՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»։